Համահայկական հիմնադրամը ռազմավարական ծրագրեր է իրականացնում, չի կարող ամեն տեղ ձեռքը դնել

Մոտավորապես 70 մլն դոլարի ծրագիր է հաստատվել, որը կյանքի է կոչվում: «Առաջին լրատվական»-ի հետ տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Արշամյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հիմնադրամի բյուջեն և մուտքերը անսահմանափակ չեն․ «Համահայկական հիմնադրամը աշխատում է թիրախային: Սահմանամերձ համայնքներում ահռելի խնդիրներ ունենք․ Տավուշում 3 մեծ ծրագիր ենք անում։ Համահայկական հիմնադրամը ռազմավարական ծրագրեր է իրականացնում, չի կարող ամեն տեղ ձեռքը դնել»: