Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի, երկրում մահերի թիվը հասել է 141 հազար 209-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 385 նոր դեպք, որից 67-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 227 հազար 428 դեպքից 7 մլն 16 հազար 677-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 763 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: