Թուրքիայի ԱԽ քարտուղարը պաշտոնական այցով Բաքվում է

Թուրքիայի ԱԽ քարտուղարը պաշտոնական այցով Բաքվում է

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Սեյֆուլլահ Հաջիմյուֆթօղլուն պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին ընդունել է թուրքական պատվիրակությանը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական ու ռազմակրթական ոլորտում համագործակցության հարցերը։ Կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։ Հաջիմյուֆթօղլուի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։ Նա խոսել է անցյալ հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագրին համապատասխան նվտանգության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման մասին։ Հաջիմյուֆթօլուն գոհունակություն է հայտնել անվտանգության հարցերում միջպետական ​​համագործակցության մակարդակից և կարևորել այդ հարաբերությունների շարունակական զարգացումը։