Ազգերի լիգային ընդառաջ․ Ուշագրավ փաստեր Հայաստանի հավաքականի մասին

Ազգերի լիգային ընդառաջ․ Ուշագրավ փաստեր Հայաստանի հավաքականի մասին

Արդեն երեք շաբաթից Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի Ազգերի լիգայի խաղարկությունում։ Մեր գլխավոր թիմի նվազագույն խնդիրն է պահպանել տեղը B դիվիզիոնում։ Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու մրցակիցներն են Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։ Չնայած այս տարվա մարտին Նորվեգիայից կրած խայտառակ պարտության Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակը, սակայն 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել է։ Համենայն դեպս այս մասին ՀՖՖ-ի ղեկավարությունը հայտարարել էր սկանդինավյան հավաքականի դեմ մրցավեճից հետո։ Իրականում ի՞նչ ներուժ ունի մեր ազգային թիմը և իրատեսական է արդյոք Եվրոյի ուղեգրի համար պայքարելը։ Անցյալ տարի Հայաստանի հավաքականի ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլում դժգոհության ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընտրական J ենթախմբում 10 խաղում վաստակելով 12 միավոր զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Բոլորս էինք սպասում, որ Հայաստանի հավաքականը կկարողանա նվաճել գոնե աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր, բայց․․․։ Եթե այս արդյունքը համեմատենք մեր հավաքականի նախորդ ընտրական փուլերում գրանցած արդյունքների հետ, ապա այն պետք է գնահատենք բավարար։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեր հավաքականը ավարտել էր ընդամենը 2 միավորով։Եվ ընդհանրապես Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում ընդամենը չորս անգամ է հաջողվել խմբային մրցաշարում վաստակել 10 և ավելի միավոր։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեզ հաջողվել էր վաստակել 10 միավոր։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի գլխավորությամբ մերոնք վաստակել էին 13 միավոր։Լավագույն արդյունքը Հայաստանի ազգային թիմը գրանվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակելով 17 միավոր։ Ստացվում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը ցույց տվեց իր պատմության 3-րդ լավագույն արդյունքը։ Այն բավական բարձր է նաև տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով։ Եվ այսպես, հարևան Վրաստանը, որն ընդգրկված էր B խմբում 8 խաղում վաստակելով 7 միավոր մրցաշարն ավարտվեց նախավերջին՝ 4-դր հորիզոնականում։ Ճիշտ է վերջին խաղում վրացիները Թբիլիսում 2։0 հաշվով հաղթեցին Շվեդիային, բայց ընդհանուր առմամբ բավական ուժեղ կազմ ունեցող հավաքականի ելույթը կարելի է գնահատել վատ։ Չմոռանանք, որ մեկ տարի առաջ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում վրացիների հետ ընդգկված էր նույն խմբում։ Չեզոք դաշտում 2։2 խաղալուց հետո մեր հավաքականի Վրաստանին՝ Թբիլիսիում հաղթել էր 2։1 հաշվով։ Ադրբեջանի ազգային թիմը A խմբում 8 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր զբաղեցրել է վերջին՝ 5-րդ հորիզոնականը։ Գրանցված արդյունքը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։ Ամփոփելով ընտրական մրցաշարը կարող ենք ասել, որ Կապառոսի գլխավորած թիմը մեծ առավելություն ունի վրացիների և ադրբեջանցիների նկատմամբ։ Տարածաշրջանում մեր հավաքականը զիջում է թերևս Թուրքիային։ Վերջինս G խմբում 10 խաղում վաստակելով 21 միավոր զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։Երեկ թուրքերը հյուրընկալվելիս 2։1 հաղթելով Մոնտենեգրոյին նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն երրորդն էր։ Նշենք, որ ԱՊՀ երկրների հավաքականներից ոչ մեկին չհաջողվեց ընտրական խմբում հաղթող ճանաչվել։ Ռուսաստանի ընտրանին վերջին խաղում զիջելով Խորվաթիային բավարարվեց 2-րդ տեղով և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում։Ռուսների արդյունքը լավագույնն են ԱՊՀ-ի կտրվածքով։ Չմոռանանք սակայն, որ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով Ռուսաստանի բոլոր հավաքականները դուրս մղվեցին ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։ Ուկրաինայի ազգային թիմը D խմբում 8 խաղում վաստակեց 12 միավորով և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Փլեյ-օֆֆի ուղեգիր ուկրաինացիները նվաճեցին վերջին տուրում երեկ հյորընկալվելիս 2։0 հաշվով հաղթելով Բոսնիա և Հերցեգովինային։ Փաստորեն Ուկրաինայի դեպքում 12 միավորը բավարար եղավ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար։Ի տարբերություն Հայաստանի Ուկրաինան այդ 12 միավոը վաստակեց ոչ թե 10, այլ 8 խաղում։Վիճակագրական տվյալները վկայում են, որ չնայած ընդհանուր անհաջողության Հայաստանի ազգային հավաքականը տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով գրանցել է բարձր արդյունք։ Այն լուրջ նախադրյալ է հավատալու համար, որ Խոակին Կապառոսի թիմը ունի պոտենցիալ պայքարելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։