Ղազախստանը մեկ ամսով երկարաձգել է Նազարբաևի եղբորորդու կալանքի ժամկետը

Ղազախստանը մեկ ամսով երկարաձգել է Նազարբաևի եղբորորդու կալանքի ժամկետը

Նուր-Սուլթանի միջշրջանային դատարանը մեկ ամսով երկարացրել է հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու՝ Կայրաթ Սաթիբալդիի կալանքի ժամկետը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։ Մարտի 13-ին Ղազախստանի հակակոռուպցիոն ծառայությունը նրան կալանավորել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Ղազախտելեկոմ» ԲԲԸ-ի միջոցների յուրացման կասկածանքով։ Գործակալության տվյալներով՝ ստուգվում է Սաթիբալդիի մասնակցությունը պետության անվտանգությունը խաթարող այլ հանցագործություններին։