Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվում են

Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվում են

Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերագործարկման շուրջ բանակցությունները երկամսյա ընդմիջումից հետո վերսկսվել են։ Այս մասին Գերմանիայում G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ փակուղում գտնվող բանակցությունները վերսկսված են։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան, ով ԵՄ-ը ներկայացնում է Թեհրանի հետ բանակցություններում, այս շաբաթվա սկզբին մեկնել է Թեհրան՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունն առաջ մղելու ուղիները։