Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Մայիսի 13-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Ոլորտային հանձնաժողովների նախագահները ներկայացրել են շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի քննարկման ընթացքը։ Խորհրդակցությանը քննարկվել են նաև ընթացիկ հարցեր։