Ինչպես հավատալ, որ սա քաղաքացիական շարժում է, երբ փողոցում մերժվածներն են

Ընդիմությունը սպասում է հանրությունը միանա այն թեզին, որ Քոչարյանը ավելի լավ կղեկավարի, քան Փաշինյանը:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայ կառուցողական կուսակցության նախագաh, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Քաղաքագետը կարծում է, որ այս շարժումը քաղաքացիական չի դառնում, քանի որ հանրությունը երաշխիքներ չի ստանում․ «Սերժ Սարգսյանը, Քոչարյանը և մյուսները կարող են ասել մենք դուրս եկանք փողոց, աջակցություն չստացանք: Ընդդիմության կողմից ազդեցիկ գործողություններ չկան, որ իշխանությունը ստիպված ընդունի օրակարգը:Կարող են 100 օր Ֆրանսիայի հրապարակում ցույցեր անել, դա որևէ կերպ չի խանգարելու Փաշինյանի գործունեությանը: Սա կուսակցական շարժում է, քաղաքացիական չէ, իսկ 2018-ին Սերժ Սարգսյանին հեռացնելը գաղափարական էր: Փողոցում տեսնելով 2018-ին մերժվածներին, ինչպես մարդիկ հավատան, որ սա քաղաքացիական շարժում է»: Ղուկասյանը վստահ է՝ այս շարժումը «Ղազախստան-2» դառնալուց հեռու է: