Հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը Ստամբուլում

Հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը Ստամբուլում

Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հաղթանակով սկսեցին մեր երկրի ներկայացուցիչներից նաև Անուշ Գրիգորյանը / 50 կգ / և Եկատերինա Սիչևան / 54 կգ /: Նրանք առավելության հասան համապատասխանաբար Պիրլա Կայվո Իյջայի / Ֆինլանդիա/ և Սվետլանա Ումանսկայի / Ուկրաինա / նկատմամբ: Հաջորդ փուլում Անուշը կմրցի ուզբեկստանցի Ազիզա Յակուբովայի, իսկ Եկատերինան ՝ թրքուհի Ակբաս Հատիկի հետ: Մեր Անի Հովսեփյանը / 70 կգ / այսօր իր երկրորդ հանդիպումը կանցկացնի: Նրա մրցակիցն է ճապոնուհի Անիսա Տսուբատան: