Ընդդիմությունը դիրքավորվում է պրոռուսական, բայց հակադրվում է ռուսական միջնորդությամբ իրականացվելիք նախագծերին

Ընդդիմությունը դիրքավորվում է պրոռուսական, բայց հակադրվում է ռուսական միջնորդությամբ իրականացվելիք նախագծերին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը։ «Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։ Դրանից հետո ես երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում մենք ներկայացրել ենք մեր առաջարկները հանձնաժողովի կազմի վերաբերյալ», - երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Բայրամովը։ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմակերպել։ «Հաշվի առնելով հարևան այլ երկրների հետ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններ և տարբերություններ՝ մեր առաջարկն էր, որ հանձնաժողովը կազմակերպվի այլ ձևաչափով, այն ղեկավարվի ավելի բարձր մակարդակով։ Ադրբեջանական կողմի առաջարկն այն էր, որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը ղեկավարող անձը լինի փոխվարչապետի մակարդակով», - ասել է նա։ Բայրամովի խոսքերով՝ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել հանձնաժողովի կազմի շուրջ․ «Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի կազմի շուրջ։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, առաջին նիստը դեռ չի կայացել։ Մենք պատրաստ ենք նիստին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Քաղաքագետ Դավիթ Հարությունովը  կարծում է, որ այս թեմայի շուրջ Հայաստանում կա տեղեկավտվական բաց և նորմալ չէ, որ նման ինֆորմացիան մենք ստանում ենք Ադրբեջանի պաշտոնյաների կողմից․ «Կոնկրետ չափորոշիչների մասին մեզ ոչրինչ հայտնիչ չէ, պետք է հստակություն լինի։ Առվնազն հանձնաժողովի ղեկավարի մակարդակով պետք է  տեղեկություն տրամարդվի, եթե համաձայնության մասին  հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Այստեղ հատկապես պետք է նշեմ այն հանգամանքը, որ Ադրբեջանի հետ գործընթաց տանելու ցանկացած հարց շատ մեծ ուշադրության է արժանանում Հայաստանի ներքաղաքական  կյանքում և պետք չէ հավելյալ կասկածներ սրել, որ ինչ-որ բան այն չէ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեր զրուցակիցը նշում է, որ կախված ընդդիմության բողոքի ակցիաների ծավալներից՝ ներքաղաքական պրոցեսները կարող են ազդել մեկնարկած հայ-ադրբեջանական բանակցությունների պրոցեսի վրա․ «Եթե ռեալ ճգնաժամ լինի, ապակայունացման տենդենց լինի, ապա շատ հնարավոր է, որ ազդեցություն լինի։ Այժմ պրոցեսն իշխանությունների համար վերահսկելի է, բայց եթե շարժումը  շատ մեծ ծավալ ձեռք բերի՝ ես դա միանգամայն հնարավոր եմ համարում։ Առավել ևս՝ մենք դրա փորձն ունենք։ ՀՀ իշխանությունները որպես  խաղաքարատ բանակցություններում կարող են օգտագործել այն հարցը, որ ներսում որոշակի ճնշում կա ու այդպիսով  փորձ կարվի ինչ-որ բան փոխել առկա չափանշիների մեջ։ Ազդեցությունը միանշանակ կլինի, եթե շատ մեծ շավալներ ձեռք բերվի, ու ընդդիմության գործողությունները ռեալ ազդեն կայունության վրա»։ Հարությունովն ընդգծեց, որ առայժմ սա ենթադրություն է և իշխանությունների քաղաքականությունը միանշանակ չէ․ «Բայց և չի կարելի բացառել, որ եթե խոսքը գնում է ծանր ու ցավալի զիջումների մասին՝ փորձ կարվի դժգոհությունը հաշվի առնելով հետաձգել  այդ ճնշումները,չեղարկելը դժվար կլինի։ Կախված է իշխանություններից»։ Քաղաքագետը չի կիսում այն մոտեցումները, որ իշխանության ու ընդդիմության մոտեցումները համաձայնեցված են․» Գիտեմ, որ նաև այդպիսի վարկած է շրջանառվում, բայց ես այն չեմ կիսում։ Ընդդիմության ու իշխանության միջև համագործակցության եզրերը  շատ քիչ են։ Ընդդիմությունն ունի ներքին պատճառներ, թե  ինչու սկսեց բողոքի ցույցերը։ Դա կախված էր իրեն  աջակցող զանգվածի  ճնշումների հետ։ Այն զանգվածը, որ աջակցել է, համապատասխանաբար արձագանքել է հայ-ադրբեջանական պրոցեսներին։ Այդպիսով ընդդիմության ղեկավարությանը դժվար է  մնալ խորհդրանական ընդդիմություն։ Ներքին ճնշման պատճառ կա, մնացածւ քիչ հավանական է թվում»։ Բողոքի ցույցերում արտաքին քաղաքական հետք մեր զրուցակիցը չի տեսնում, քանի որ ըստ նրա՝ ամենապոտենցիալ լծակները Ռուսաատանն  ունի, որը հիմա շատ խորը զբաղված են Ուկրաինայով․ «Ճգնաժամն առաջացել է իրենց սահմանների մոտ և հիմա ՌԴ ղեկավարւթյան մոտեցումն այն է, որ Հայաստանում ով էլ լինի ղեկավար, պետք է ՌԴ շահերն ու մոտեցումները հաշվի առնի։ Իրենք ՀՀ ներքին մենեջմենթի մեջ աշխատում են չմտնել ու այդ մոտեցումը մի շարք երկրներում կա։ Ուստի ես Ռուսաստանի ազդեցությունը քիչ հավանական, եթե ոչ զրոյական եմ համարում»։ Սակայն այստեղ էլ Հարությունովը որոշ խնդիրներ է տեսնում․ «Փաստացի ընդդիմության բողոքի ակցիաները որոշակի պրոցեսների դեմ, որոնց հիմնական միջնորդը Ռուսաստանն է։ Ընդդիմությունն առհասարակ մի քանի համակարգային պրոբլեմ ուն։ Իրենք դիրքավորվում են որպես պրոռուսական, իշխանություններին էլ ներկայացնում են  արևմտամետ, բայց հակադրվում են ռուսական միջնորդությանը։ Ի վերո կա նաև հենց Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունը, որին իրենք դեմ չեն, բայց մի շարք տարածաշրջանային նախագծերին որոնց կողմ է Ռուսաստանը, իրենք դեմ են արտահայտվում։  Փաստացի հռետորաբանության մակարդակով դեմ են, բայց գործնականում բան չեն ասում։ Հակասական իրավիճակ է ստեղծվում»,-եզրափակեց նա։