Արցախում տնտեսական աշխուժացման միտումներ են

ԱՀ Վիճակագրության պետական խորհրդի նախագահ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի փոխանցմամբ՝ Արցախում վերջին երկու տարիներին տնտեսական անկման միտումներ են․ «Արցախի տնտեսությունը 2020 թվականին մի եռամսյակ չի գործել, անկման բազիսային տարվա համեմատ 2021-ին ևս նվազեց»: Միևնույն ժամանակ սակայն,Մինասյանը հայտնեց, որ Արցախի տնտեսության մեջ ունենք աշխուժացման միտումներ․ «Անելիքները շատ են, որպեսզի տնտեսությանմեջ վերականգնվի 2019-ի միտումները: Գյուղատնտեսությունը Արցախում եղել է ռազմավարական նշանակության, այնուհետև արդյունաբերությունն էր: Արդյունաբերության ոլորտում նվազման միտումներ են: Վերամշակող ճյուղին պետք է մեծ ուշադրություն դարձնել»: Արցախցի պաշտոնյան ցավով նշեց, որ պատերազմը խմբագրել է տնտեսության պատկերը․ «Կորցրեցինք զգալի ռեսուրսներ, ամենաշատը տուժեց գյուղատնտեսությունը: Արդեն նշմարվում է, որ 2022-ին ունենալու ենք տնտեսական աճի միտումներ»: