Բռնցքամարտի կանանց ԱԱ․ Հաղթանակ և կորուստ

Բռնցքամարտի կանանց ԱԱ․ Հաղթանակ և կորուստ

Ստամբուլում շարունակվում է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 12 քաշային կարգերում հայտավորված են 73 երկրների 310 մարզուհիներ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 2, 4 մլն. ԱՄՆ դոլար: Չեմպիոնուհին կստանա հարյուր հազար, փոխչեմպիոնուհին ՝ հիսուն հազար, իսկ բրոնզե մեդալակիրը ՝ քսանհինգ հազար ԱՄՆ դոլար: Հայաստանը մրցավայր է գործուղել չորս մարզուհու: Արդեն հայտնի է, որ մեկնարկում Անի Հովսեփյանը / 70 կգ / մեծ առավելությամբ հաղթել է Ուկրաինայի պատվիրակին: Նա մայիսի 13 –ին կմրցի ճապոնուհի Անիսա Տսուբատայի հետ: Երեկ ռինգ ելավ նաև Գայանե Տեր – Բարսեղյանը / 48 կգ /: Ավաղ, Գայանեի նորամուտը մեծահասակների մրցաշարում անահջող էր և նա տանուլ տվեց լեհուհի Նատալյա Ռոկին: Վաղը ՝ մայիսի 12 –ին, Անուշ Գրիգորյանը / 50 կգ / կմրցի ֆիննուհի Պիտհա Կարվոյի, իսկ Եկատերինա Սիչևան / 54 կգ / ՝ ուկրաինուհի Սվետլանա Ումինսկաի հետ,- հայտնում է ՀԱՕԿ-ը: