Ֆիլիպ Մորրիս Backstage. Տաղանդը՝ կենտրոնում

“Մարդկային ռեսուրսների կառավարման” բաժնի փոխարեն՝ “Մարդիկ ու մշակույթ” բաժին, HR-ի փոխարեն՝ տաղանդների կառավարում... Սրանք պարզապես բառեր չեն. դրանց խորքում մարդկանց մասին հոգատարության ու աշխատանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու մշակույթ է, որտեղ ամեն աշխատակից Տաղանդ է: Լավագույն գործատու չորս տարի անընդմեջ ստացած հավաստագիր ու հավասար աշխատավարձի առաջին ու միակ հավաստագիրը Հայաստանում. սրանք էլ, անխոս, գրասենյակի պատին փակցնելու համար “ճռճռան” անվանումներով  ու հաստ թղթի վրա տպված բառեր չեն. սրանք վկայում են այն մասին, որ Ֆիլիպ Մորրիսում շատ լուրջ են վերաբերվում աշխատանքային պայմաններին ու կորպորատիվ մշակույթին: Բացենք տաղանդների կառավարման դռները՝ հյուրընկալվելով Ֆիլիպ Մորրիս Արմենիայի People & Culture բաժնի կողմից: Մասնագիտությամբ թյուրքագետ Հովհաննան մոտ մեկ տարի առաջ որոշեց իր ուժերը փորձել բիզնես ոլորտում: Ժպտերես Հովհաննայի խոսքերով՝ բախտն ի պատասխան ժպտաց իրեն: Այժմ նա Ֆիլիպ Մորրիսի հետ համագործակցում է որպես ադմինիստրացիայի ու մարդկային ռեսուրսների պատասխանատու: “Լավագույն գործատուն ստեղծում է լավագույն հնարավորությունները աշխատակցի ունակությունների, գիտելիքների և կարողությունների զարգացման համար: Ինչու ոչ՝ նաև ինքնաարտահայտման համար”, - շեշտում է Հովհաննան: Ֆիլիպ Մորրիսի դռները բաց են սկսնակ ու նորավարտ մասնագետների, ինչպես նաև վերջին կուրսերի ուսանողների համար: Ամեն տարի ընկերությունն անցկացնում է Incompass ուսնակության ծրագիրը, որի շրջանակներում, անկախ մասնագիտությունից, հնարավոր է ներգրավվել տարբեր բիզնես ծրագրերում: Կարևոր է, որ ծրագրի ամբողջ ընթացքում ուսնակները՝ պրակտիկանտները, վարձատրվում են: Հովհաննան հավելում է. “Ընտրության ժամանակ կարևորությունը տրվում է ոչ թե մասնագիտական փորձին, այլ կարողություններին ու մոտիվացիային: Կարևորը մարդու նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունն են, և ոչ թղթի վրա ինքնակենսագրականում ներկայացված տվյալները”: Թերևս, հենց սա է լավագույն գործատու դառնալու գրավականը. կարևոր են մարդիկ, ովքեր իրենց շուրջ ստեղծում են կազմակերպության միջավայր, փոխում մթնոլորտը և, ի վերջո, փոխում աշխարհը: Գործընկերական նյութ