«Գրանցվել է մի նոր հաղթանակ Արցախի պատմության մեջ»

«Գրանցվել է մի նոր հաղթանակ Արցախի պատմության մեջ»

Մայիսի 9-ին, Հայաստանի առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Լեռնային Արցախը» 4։1 հաշվով հաղթելով «Գանձասարին» ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի կոչումը։ Այս պահին «Արցախի» թիմն ունի 69 միավոր և 9 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող Գյումրիի «Շիրակին»։ «Ի սրտե շնորհավորում եմ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ։ Մայիսի 9-ը մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է։ Տոն, որը խորհրդանշում է հաղթանակ, հայրենասիրություն, ազնվություն, մարդասիրություն։ Տոն, որը կապում է անցյալը ներկային և ուղենիշ է ապագայի համար։Հաղթանակները հիրավի վաղեմության ժամկետ չունեն։Հիշենք և մեծարենք այդ հաղթանակները կերտողներին՝ ազգի նվիրյալներին։ Այսօր այս հիշարժան օրը գրանցվել է նաև մի նոր հաղթանակ Արցախի պատմությունում, Լեռնային Արցախը հռչակվել է Առաջին խմբի չեմպիոն: Դա մեր բոլորիս հաղթանակն է»,- հաղթական խաղից հետո ասել է «Լեռնային Արցախի» գլխավոր մարզիչ Արտաշես Ադամյանը: Արցախցի երկրպագուները լիահույս են, որ իրենց սիրելի թիմը գալիք մրցաշրջանում ելույթ կունենա Հայաստանի բարձրագույն դիվիզիոնում՝ VBET Պրեմիեր լիգայում, բայց․․․։ Ապրիլի 1-ին կայացած ՀՖՖ ակումբների արտոնագրման նիստում մերժվել էր «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 17-ի պահանջները, ըստ որի արտոնագրման թեկնածուն պետք է իր կամ դուստր ընկերության կազմում առնվազն ունենա 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք մասնակցում են ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնությունններին։ «Մենք չենք բողոքարկել ՀՖՖ որոշումը, քանի որ մենք, ճիշտ է, չենք բավարարել ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի 17-րդ հոդվածը, սակայն նամակ-առաջարկ ենք ուղարկել ՀՖՖ արտոնագրման բաժին և խնդրել ենք մեզ ընդառաջել։Բանն այն է, որ մեզ համար բարդ էր հետպատերազմյան շրջանում հավաքագրել 8 տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան թիմեր, որոնք պետք է պարտադիր մասնակցեին նաև ՀՖՖ հովանո ներքո անցկացվող առաջնություններին, սակայն նամակ-առաջարկում նշել ենք, որ թեպետ այս պահին մեր միայն 3 մանկապատանեկան թիմեր են մասնակցում ՀՀ մանակապաատանեկան առաջնություններին, սակայն այժմ ունենք 8 և ավելի մանակապատանեկան թիմեր, որոնք հաջորդ առաջնությանը անպայման կմասնակցեն։ Պետք է նշեմ, որ օրինակ Առաջին խմբում հանդես եկող թիմերի համար պարտադիր չէ ունենալ կանանց թիմ, բայց մենք ունենք կանանց 1-ին խմբի առաջնությանը մասնակցող թիմ։ Հուսով ենք, որ ՀՖՖ-ն հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները մեզ կընդառաջի և կշնորհի Ազգային արտոնագիր։ Անկախ ամեն ինչից մենք շարունակելու ենք պայքարել Առաջին խմբի առաջնության չեմպիոնության համար», Football365.am-ին տված հարցազրույցում ասել էր «Լեռնային Արցախի» նախագահ Մհեր Ավանեսյանը։ Նշենք, որ Արցախը ներկայացնող ակումբը գրանցված է Գորիսում, իսկ տնային հանդպումներն տեղի են ունենում Սիսիանում։ Մարզումները սակայն «Լեռնային Արցախն» անց է կացնում Ստեփանակերտում։ Դե ֆակտո «Լեռնային Արցախը» ներկայացնում է Ստեփանակերտը։ Հայտնի պատճառներով սակայն «Լեռնային Արցախը» չի կարող պաշտոնական հանդիպումներ անցյկացնել տանը՝ Արցախի մայրաքաղաքում։ Կընդառաջի՞ արդյոք ՀՖՖ-ն Արցախը ներկայացնող թիմին։ Նշենք, որ ՀՖՖ-ի արտոնագրման բաժինը ազգային արտոնագիր էր տրամադրել Գյումրիի «Շիրակին»։ Հավանական է, որ Գյումրին ներկայացնող տիտղոսակիր թիմը հաջորդ մրցաշրջանում վերադառնա բարձրագույն լիգա։ Ցանկալի կլիներ, որ բարձագույն խմբում տեսնեինք նաև Արցախը ներկայացնող թիմին։