Հայ ձյուդոյիստները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Հայ ձյուդոյիստները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում

Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկությունում Հայաստանից հանդես եկան հինգ մարզիկներ: Բոլորից շատ՝ հինգ հաղթանակ տոնեց և երկրորդ տեղը գրավեց Արսեն Ավետիսյանը / 73 կգ /: Արտոյոմ Ղալաչյանն / 66 կգ /, դարձավ երրորդ մրցանակակիր: Մրցաշարին մասնակցեցին 27 երկրների 237 ձյուդոիստներ։ Տեղի ունեցավ նաև Եվրոպայի ձյուդոյի խաղարկության պատանեկան մրցաշարը: Բուխարեստի տատամի ելած մեր երկրի ներկայացուցիչներից Գոռ Կարապետյանը / 81 կգ / .դարձավ երկրորդ , իսկ Վահե Աղասյանը / 55 կգ / ՝ երրորդ մրցանակակիր: