Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ

Հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների վրա և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել՝ ողջամիտ ժամկետներում դրանք շտկելու և զեկուցելու վերաբերյալ։ Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում գերատեսչական պարգևների են արժանացել զինված ուժերի՝ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները։ Պաշտպանության նախարարություն