ԱՀ ԱԺ հանձնաժողովը քննարկել է Սահմանադրության փոփոխության նախագիծը

ԱՀ ԱԺ հանձնաժողովը քննարկել է Սահմանադրության փոփոխության նախագիծը

Հունվարի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։ Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։ Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։