Խոշոր ընկերությունները կոչ են արել Բայդենին՝ զգուշություն դրսեւորել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում

Խոշոր ընկերությունները կոչ են արել Բայդենին՝ զգուշություն դրսեւորել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներում

Ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին եւ Կոնգրեսին կոչ են անում՝ զգուշություն դրսեւորել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում: Այդ մասին, հաղորդում են ԶԼՄ-ները: Արեւմտյան երկրները Ռուսաստանին սպառնում են աննախադեպ պատժամիջոցներով՝ ի դեպս Ուկրաինայում Էսկալացման: Ուկրաինայի իրադրության Էսկալացման վերաբերյալ Ռուսաստանին վերագրվող պլանները Մոսկվայում կտրականապես հերքում են եւ մշտապես հայտարարում, որ ոչ ոքի ոչնչով չեն սպառնում, իսկ այդ բոլոր հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործվում, որպեսզի ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայեն Ռուսաստանի սահմանների մերձակայքում: «Բայդենի վարչակազմը եւ Կոնգրեսը պետք Է պարզաբանեն մանրամասներն այն դեպքում, եթե իրենք հետեւելու լինեն պատժամիջոցների սպառնալիքին»,-Reuters գործակալությանը հայտարարել Է ԱՄՆ-ի Ազգային խորհրդի արտաքին առեւտրի (NFTC) հարցերով ղեկավար Ջեյք Քոլվինը: Հաղորդվում Է, որ NFTC առեւտրի ընկերակցությունը, որի մեջ, մասնավորապես, մտնում են Chevron-ը եւ General Electric-ը, Սպիտակ տանը խնդրում Է՝ քննարկել Ռուսաստանում բիզնես ունեցող ընկերություններին իրենց պարտավորությունները կատարել թույլ տալու հնարավորությունը: Բացի այդ, ընկերակցությունը նաեւ խնդրում Է մտածել այն բանի վրա, որպեսզի որոշակի արտադրանք ազատվի պատժամիջոցների գործողություններից: ԱՄՆ-ի Կոնգրեսի մի աղբյուր գործակալությանը հաղորդել Է, որ Էներգետիկական ընկերությունները կապվել են անմիջապես ԱՄՆ-ի օրենսդիրների հետ՝ նպատակ ունենալով ապահովել, որպեսզի իրենց ակտիվները չբռնագրավվեն այն դեպքում, եթե իրենք չկարողանան իրենց գործարար համաձայնությունները կատարել Ռուսաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: