ԱՊՀ-ի երկրները կպաշտպանեն իրենց գործընկերների անվտանգությունն ու ինքնիշխանությունը. Մատվիենկո

ԱՊՀ-ի երկրները կպաշտպանեն իրենց գործընկերների անվտանգությունն ու ինքնիշխանությունը. Մատվիենկո

ԱՊՀ-ի երկրները պատրաստ են կանգնելու գործընկերների անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանությանը դրսից սպառնալիքի դեպքում: Հունվարի 26-ին այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: «Ինձ շատ խորհրդանշական Է թվում, որ (ԱՊՀ-ի Միջխորհրդարանական) վեհաժողովի հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստը տեղի կունենա հենց Ղազախստանում՝ Ալմաթիում: ՉԷ որ հենց այնտեղ Է 30 տարի առաջ ստորագրվել Միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման համաձայնագիրը: Իմ կարծիքով, դա ինչպես երբեք ավելի լավ Է վկայում մեր երկրների միասնության անխախտությունը, այն, որ մեր ժողովուրդների բարեկամությունը տարեցտարի ավելի ու ավելի հաստատուն Է դառնում: Եվ եթե հանկարծ սպառնալք ծագի դրսից, ապա մենք անխորտակելի պատնեշով կկանգնենք մեր գործընկերների անվտանգության ու ինքնիշխանության պաշտպանությանը»,- ասել Է Դաշնության խորհրդի խոսնակը՝ բացելով գարնանային նստաշրջանը: Նա հավելել Է, որ տարեսկզբին ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունը Ղազախստանում, «ակնառու կերպով ցույց տվեց դա»: Բացի դանից, ինչպես նեշել Է խորհրդարանի վերին պալատի նախագահը, սկսված տարում ակտիվ միջազգային գործունեություն կվարվի նաեւ Միջխորհրդարանական միության, Ասիա-խաղաղօվկիանոսյան խորհրդարանական համաժողովի, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: