Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ

Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ

Էրդողանն ընդունել է «Հայկական հիմնադրամների միության» նախագահ Պետրոս Շիրինօղլուին։ Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Հանդիպումը տեղի է ունեցել Չանքայա նախագահական պալատում, մամուլի համար փակ ռեժիմով։ Hürriyet-ի հետ զրույցում Շիրինօղլուն նշել է, որ իրենք պարբերաբար հանդիպում են Էրդողանի հետ, և սա սովորական քաղաքավարական այց է եղել։ Շիրինօղլուն ասել է. «Մեր նախագահը կատարում է մեր պահանջները։ Այս հանդիպումը նույնպես անցավ անկեղծ մթնոլորտում»։ Էրդողանը երեկ ընդունել է նաև Թուրքիայի գործատուների արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Օզգյուր Բուրաք Աքյոլին և տնօրենների խորհրդի անդամներին։