Մահացել է Ալիևի թիկնազորի պետը

Մահացել է Ալիևի թիկնազորի պետը

Մահացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի պետ, գնդապետ Թառլան Գադիրովը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել մարզասրահում: Ըստ Qafqazinfo-ի՝ չնայած շտապօգնության գալուն՝ Գադիրովի կյանքը փրկել չի հաջողվել, քանի որ նրա վիճակը կտրուկ վատթարացել է: