Ամենաթանկ ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայում»

Ամենաթանկ ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայում»

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին է միացել 24-ամյա բրազիլացի կոնտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեիրան: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ռոմերսիոն հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ն ներկայացնող «Ռեմո» ֆուտբոլային ակումբում։ Պերեիրան հանդես է եկել նաև բրազիլիական Սերիա Ա-ն ներկայացնող «Կուրիտիբա» և Սերիա Բ ներկայացնող «Գուարանի» ֆուտբոլային ակումբներում։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Պերեյրայի տրանսֆերային արժեը կես միլիոն եվրո է։ Նա այս պահին Հայաստանի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստն է։