Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմական օդաչուներն առաջին համատեղ պարեկությունն են անցկացրել

Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմական օդաչուներն առաջին համատեղ պարեկությունն են անցկացրել

Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմական օդաչուներն առաջին համատեղ օդային պարեկությունն են անցկացրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի նկատմամբ: Այդ մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ներկայացվել են Սու-34, Սու-35 կործանիչներով եւ Ա-50 հեռառադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներով: Սիրիական կողմից մասնակցել են Միգ-23-ը եւ Միգ-29-ը: Ռուսաստանցիները թռիչքն իրականացրել են Խմեյմիմի ավիաբազայից, սիրիացիները՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող «Սեյքալ» եւ «Դումայր» օդակայաններից: Գործընթացում առաջինները կատարելագործել են հարվածները վերգետնյա թիրախների ուղղությամբ, երկրորդները պատասխանատու են եղել օդային տարածքի եւ պաշտպանական զորամասի հսկողության համար: Պարեկության երթուղին անցնում Էր Գոլանի բարձունքների երկարությամբ, այնուհետեւ հարավային սահմանով, Եփրատի երկայնքով դեպի վեր եւ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջանների վրայով: Բացի այդ, անձնակազմերն անցկացրել են հրթիռների ուսումնական արձակումներ օդային թիրախների ուղղությամբ եւ խոցել վերգետնյա թիրախները երկրի կենտրոնական մասում տեղակայված զինափորձարաններից մեկում: Նման համատեղ թիրչքները պետք Է դառնան կանոնավոր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: