Ղազախստանում հարուցվել է 1822 քրեական գործ ահաբեկչության, սպանությունների և այլ փաստերով

Ղազախստանում հարուցվել է 1822 քրեական գործ ահաբեկչության, սպանությունների և այլ փաստերով

Ղազախստանում հունվարյան դեպքերի փաստերով հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ գործերով զբաղվող դատախազներին: Նշված տեղեկությունը հայտնել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը: «Սպուտնիկ Ղազախստան»-ը նշում է, որ քրեական գործերը հարուցվել են ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների, խուլիգանության, պետական մարմինների շինությունների վրա հարձակումների փաստերով: Մինչ այդ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համատեղ խորհրդակցություն էր անցկացրել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ: ՀԱՊԿ անդամ Ղազախստանի մի շարք բնակավայրերում տարվա սկզբին՝ հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ցույցեր, որոնք հետագայում վերաճեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Տեղի ունեցած անկարգություններից հետո իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդ են ձերբակալել Ղազախստանում: