ԼՂ հակամարտության վերսկսման հավանականությունը միջին է. զեկույց. «Ամերիկայի ձայն»

ԼՂ հակամարտության վերսկսման հավանականությունը միջին է. զեկույց. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիք տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում: Զեկույցի նպատակն է օգնել ամերիկյան վարչակազմին արտաքին քաղաքականության մշակման հարցում: Այն հակամարտությունները բաժանում է երեք խմբերի կամ ազդեցության շերտերի՝ բարձր, միջին և ցածր առաջնահերթությամբ: Հակամարտությունների կամ իրավիճակների կարևորությունը և ամերիկյան շահերի նկատմամաբ ազդեցությունը որոշվում է հարցումների և հետազոտությունների միջոցով: Ավելի քան 11 հազար ամերիկացի պաշտոնյաներ, արտաքին հարաբերությունների ոլորտի փորձագետներ, վերլուծաբաններ և մասնագետներ պատասխանում են կենտրոնի տրամադրած հարցմանը, որի արդյունքում այս կամ այն հակամարտությունը զբաղեցնում է իր տեղը եռաստիճան սանդղակում: Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը ևս ընդգրկվել է կենտրոնի զեկույցում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ հակամարտությունը կարող է վերսկսվել՝ ուղեկցվելով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածությամբ: Զեկույցի գնահատմամբ՝ լարվածության սրացման հավանականությունը միջին է, որը, սակայն, ցածր ազդեցություն ունի ամերիկյան շահերի վրա և չունի մեծ ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար: Իսկ բարձր հավանականություն և ԱՄՆ-ի համար կարևորություն ունեցող հակամարտություններից և իրադրություններից են, ըստ հետազոտության արդյունքների, Աֆղանստանում, Հայիթիում, Լիբանանում և Վենեսուելայում ստեղծված կացությունը, Չինաստանի ու Թայվանի միջև հարաբերությունները, հավանական ընդհարումը Իսրայելի ու Իրանի միջև, Հյուսիսային Կորեայի փորձարկումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը և իրավիճակի սրացումը Արևելյան Ուկրաինայում: Բացի այդ, այս խմբի կարևոր զարգացումներից են նաև ամերիկյան ենթակառուցածքների դեմ ուղղված կիբեռ հարձակումները: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: