Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 293 դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 293 դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում հունվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 հազար 377 դեպք, որից 333 հազար 518-ը`առողջացած, 8018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4326 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 5635 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք, առողջացել է 106 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 636 հազար 398-ի: