Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել ու կալանավորվել է

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել ու կալանավորվել է

Հունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում, Իջևանում է։ Նույն ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հետախուզվող կինը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին։ Նա կալանավորվել է։