Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը 2022 թվականի հունվարի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում: Մինչ նոր նշանակումը Վ.Մեսրոպյանը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը: Կենսագրություն Վիգեն Մանուկի Մեսրոպյանը ծնվել է 1974 թվականի մարտի 2-ին, Վեդի քաղաքում 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը Աշխատանքային գործունեություն 1999-2003թթ. – ՀՀ ՆԳ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ 2003-2010թթ. – ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժանմունքի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ 2010-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ VIII-XI.2013թ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետ 2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ 2018-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 2020-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ 2022 թ. հունվարի 14-ից - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով, ինչպես նաև՝ Մխիթար Գոշի մեդալով Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երեք երեխա