Պատկերացնո՞ւմ եք Հայաստանը ՀԱՊԿ պարտականությունը չկատարեր ինչ կլիներ

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այս մասին հայտնում են մեր ԱԳՆ-ից: Նշվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։ Սա կարո՞ղ ենք կարգավորման առաջին դրական ազդակը համարել։ Հատկապես հատուկ ուշադրության է արժանի առանց նախապայմանների միտքը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանի հետ: