Արցախի փրկարարները վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Արցախի փրկարարները վերսկսել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

44-օրյա պատերազմի ընթացքում և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները հունվարի 14-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ: Ռազմական գործողությունների դադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն: