Ալիևը իր հասարակությանը սկսել է ներկայացնել միջանցքից հրաժարվելու իրողությունը

Հայաստանի՝ ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները դուրս են եկել Ղազախստանից։ «Այս գործընթացը ապացուցում է, որ ՀԱՊԿ գործողությունները Ղազախստանում աղերս չունեն խաղաղապահության հետ, քանի որ այն երկարաժամկետ պրոցես է ենթադրում»,-կարծիք է հայտնում «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ Հարցին՝ ադրբեջանական սադրանքները սահմանին որքանով են առնչվում ՀԱՊԿ-ին, նկատում է, որ Ադրբեջանը դրանով ցույց է տալիս Հայաստանի համար ՀԱՊԿ կենսունակության բացակայությունը․ «ՀԱՊԿ-ի դիկտատորների մեջ Նիկոլ Փաշինյանի դիրքը մի քիչ ամրապնդվել է․ Ալիևին դա դուրս չի գալիս»։