Զբոսաշրջությունը Վրաստանում վերածնվում Է

Զբոսաշրջությունը Վրաստանում վերածնվում Է

2021 թվականին Վրաստան միջազգային ճանապարհորդների այցերի թիվը կազմել Է 1,9 միլիոն, ինչը 7,7 տոկոսով ավելի Է 2020 թվականի համեմատությամբ եւ գրեթե 80 տոկոսով պակաս, քան 2019 թվականին: Այդ մասին, հաղորդում Է Զբոսաշրջության ազգային վարչությունը: Կորոնավիրուսի համավարակը հսկայական վնաս Է հասցրել Վրաստանի զբոսաշրջությանը, որը կարեւոր տեղ Է զբաղեցնում երկրի տնտեսության մեջ: Մինչհամավարակային ժամանակաշրջանում, 2019 թվականին, ճյուղի հաջողությունները եղել են ռեկորդային: Միջազգային ճանապարհորդների թվաքանակը գերազանցել Է 9,3 միլիոնը, իսկ եկամուտները կազմել են 3,3 միլիարդ դոլար: 2021 թվականն օտարերկրյա ճանապարհորդների թվի աճով ավարտելը հաճելի անակնկալ Է դարձել: Անցյալ տարվա հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում այցելությունների ընդհանուր թիվը կազմել Է 1,7 միլիոն, ինչը 1,6 տոկոսով պակաս Է, քան 2020 թվականի 11 ամսվա ընթացքում: Զբոսաշրջության ազգային վարչության տվյալների համաձայն, անցյալ տարի զբոսաշրջության աճի դրական վիճակագրության մեջ մեծ դեր Է խաղացել դեկտեմբեր ամիսը, երբ միջազգային ճանապարհորդները 178,16 հազար այցելություն են իրականացրել Վրաստան, որոնցից 144,6 հազարը եղել Է տուրիստական: Դրա հետ մեկտեղ տուրիստական այցելությունների թիվն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 239 տոկոսով, հաղորդել Է Sputnik-ը: