Կորոնավիրուսի հետ կապված մտահոգիչ տենդենցներ կան․ մոտենում ենք 5-րդ ալիքին

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 298-ով, մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8014 է։ ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ կորոնավիրուսին հրաժեշտ չենք տալու, այն կմնա մեզ մոտ, հետո կձևավորվի հանրային իմունային շերտ․ «Կորոնավիրուսի հետ կապված մտահոգիչ տենդենցներ կան․ մոտենում ենք 5-րդ ալիքին»։