Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ բարձրագույն զինվորական դպրոցի ծրագիրը համապատասխանեցված է թուրքական մոդելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ բարձրագույն զինվորական դպրոցի ծրագիրը համապատասխանեցված է թուրքական մոդելին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 13-ին այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական ուսումնարան: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Ուսումնարանում ելույթի ժամանակ Զաքիր Հասանովը հատուկ նշել է, որ Ադրբեջանի բարձրագույն զինվորական դպրոցի ուսումնական ծրագիրը համապատասխանեցված է թուրքական մոդելին: