- Բանկի և Իդրամի աշխատակիցները ոչ մի դեպքում հաճախորդներից չեն պահանջում տրամադրել հավելվածի գաղտնաբառ կամ PIN կոդ․ այդ մասին զգուշացումն առկա է անգամ հավելվածում նույնականացում անցնելուց և պրեմիում պլյուս հաճախորդ դառնալուց հետո բացվող պատուհանում՝ ընդգծված կարմիր գույնով։
- Բանկի կամ Իդրամի կողմից անցկացվող արշավների, ակցիաների մասին տեղեկատվությունը ներկայացվում է երկու ընկերությունների պաշտոնական կայքերում, սոցցանցերի էջերում,
- Բանկի և Իդրամի աշխատակիցները երբեք իրենց անձնական օգտանուններով ընկերություններին առնչվող որևէ առաջարկով հաճախորդներին չեն դիմում, առավել ևս սոցցանցերով,
- Idram&IDBank հավելվածում հնարավոր չէ ստանալ վարկ, եթե չեք անցել պատշաճ նույնականացում և չեք սինքրոնացրել Ձեր հաշիվները (զեղծարարները հիմնականում առաջնորդվում են հետևյալ մեխանիզմով՝ իրենց զոհին դրդում են կատարել համակարգում պատշաճ նույնականացում անցնելու բոլոր քայլերը, որից հետո միայն նրանցից ստանում են անձնական տվյալները և կատարում իրենց համար ցանկալի գործարքները)։
- Ձեր հեռախոսը հանդիսանում է Ձեր անձնական ինֆորմացիայի կրիչը, ուստի ոչ մի պարագայում այլ անձանց մի փոխանցեք Ձեր հեռախոսը (զանգահարելու, համացանցում ինչ-որ տեղեկություն փնտրելու պատրվակով)։
IDBank-ը զգուշացնում է․ պահպանեք Ձեր անձնական տվյալները
18:45 | 2022-01-13
Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Չալիկյանն իր ֆեյսբուքյան հրապարակմամբ անդրադարձել է IDBank-ի և Իդրամի ծառայություններին և համակարգի անվտանգությանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անահիտ Չալիկյանը այս իրադարձությունը ներկայացնում է միակողմանի և ոչ լիարժեք շեշտադրումներով, հարկ ենք համարում ներկայացնել մանրամասները թե՛ իրավական, թե՛ տեխնիկա-տեխնոլոգիական ասպեկտներում։
Այսպես, Անահիտ Չալիկյանին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Աստղիկ Գրիգորյան օգտանունով անհայտ անձը, և ներկայանալով IDBank-ի աշխատակից՝ տեղեկացրել է, իբր գովազդում է Իդրամ դրամապանակը։ Արդյունքում Անահիտ Չալիկյանը գրանցվել է Idram&IDBank հավելվածում, անցել նույնականացում, դարձել պրեմիում պլյուս հաճախորդ (այսինքն՝ պատշաճ նույնականացված օգտատեր), որից հետո, Աստղիկ Գրիգորյանի պահանջով և շարունակական նամակագրական հրահանգներին ենթարկվելով, տրամադրելով իր անձնական տվյալները՝ նպաստել է խարդախության իրականացմանը։ Նշենք, որ զեղծարարը որպես հավելվածում գրանցվելու խրախուսում խոստացել է Չալիկյանի հաշվին փոխանցել 4000 ՀՀ դրամ։ Անահիտ Չալիկյանը զեղծարարին է տրամադրել մի շարք տվյալներ՝ հեռախոսահամար, մուտքանուն, PIN կոդ, որոնք օգտագործելով՝ զեղծարարը հավելվածում կատարել է անձնական տվյալների, այդ թվում նաև հեռախոսահամարի փոփոխություն և առցանց եղանակով դիմել է Բանկ ու ստացել 2 վարկ՝ ընդհանուր 1,680,000 ՀՀ դրամի չափով։
Քանի որ Անահիտ Չալիկյանն ինքն անձամբ է բոլոր անձնական տվյալները փոխանցել զեղծարարին, իրավական առումով վարկային պայմանագիրը կնքվել է նրա հետ, Բանկը որպես վարկային պարտավորության կրող է դիտարկում Անահիտ Չալիկյանին` անկախ մնացած հանգամանքներից։
Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Idram&IDBank համակարգում պահպանվում են անվտանգային բոլոր նորմերը, և ցավոք նման դեպքերն ի հայտ են գալիս հաճախորդների կողմից՝ իրենց անձնական տվյալների պահպանման կանոնների խախտման հետևանքով։
Եվս մեկ անգամ շեշտում ենք՝