«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի: Սերբ մասնագետներ Միլան Միլանովիչի ու Վլադիմիր Պրոչիկևիչի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզիչներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում։ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին ղազախական «Ատիրաու» թիմի գլխավոր մարզիչն էր։ Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։ 46-ամյա մասնագետն «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 թթ. ժամանակահատվածում, աշխատել է նաև «Միկա», «Ուրարտու» ակումբներում, հանդիսացել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը։