Պեկինի ՕԽ-ի կազմակերպիչները COVID-19-ի հետ կապված իրավիճակը վերահսկում են

Պեկինի ՕԽ-ի կազմակերպիչները COVID-19-ի հետ կապված իրավիճակը վերահսկում են

Պեկինի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները վստահություն են հայտնել, որ մրցումների ընթացքում COVID-19-ի առումով իրենց կազմած ծրագրերը կարդարացնեն սպասելիքները: Ընդհանուր իրավիճակն արդեն վերահսկվում է: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Չինաստանի մի շարք բնակավայրերում, Օմիկրոն շտամի հայտնաբերման պատճառով, կիրառվել են նոր սահմանափակումներ, ինչը մտահոգիչ է: Մտավախությունները մասամբ պայմանավորված են նրանով, որ վերջին շաբաթներին մի շարք հայտնի մարզիկների վիրուսի թեստը դրական է եղել: Այդ պատճառով նույնիսկ չեղարկվել են միջազգային կարևոր մարզական իրադարձություններ: 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ: