Սլավիկ Հայրապետյանը հաղթահարեց գեղասահքի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

Սլավիկ Հայրապետյանը հաղթահարեց գեղասահքի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հունվարի 12 –ին մեկնարկեց Եվրոպայի գեղասահքի առաջնությունը: Առաջինը, որակավորման փուլի ծրագրով, սահադաշտ ելան մենասահորդները: Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում վաստակեց 67, 75 միավոր և 34 մասնակիցների պայքարում գրավեց 19 –րդ տեղը: Նա իրավունք նվաճեց 24 մրցակիցների հետ, հունվարի 14 –ին, պայքարը շարունակել ազատ ծրագրում: Այսօր պայքարը կսկսեն պարային զույգերը: 29 երկյակների թվում են մեր երկիրը ներկայացնող Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք արդեն նվաճել են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր: