«Արարատի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Արարատի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել: Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է կայացվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին: Վարդան Բիչխաչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում: Ակումբից հեռանում են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը: