Հայ գեղասահորդները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայ գեղասահորդները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հունվարի 12 –ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկ –մարզուհիներ ՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր: Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, հայտն։ Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս 2021թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր և նախապատրաստվում է Պեկինի մարզահանդեսին: