Լավագույններից լավագույնը․ Հարոյանի՝ մեծ, իսկ Սպերցյանի երկրորդ տիտղոսը

Լավագույններից լավագույնը․ Հարոյանի՝ մեծ, իսկ Սպերցյանի երկրորդ տիտղոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ ամփոփեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները:Հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: 62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Ի տարբերություն լավագույն մարզչի քվեարկության արյունքների, «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում պատկերը համեմատաբար օբյեկտիվ է։ Մասնավորապես, թե Հարոյանը և թե Սպերցյանն անրժանի էին լավագույնի կոչմանը։ Հարոյանի լավագույնը ճանաչվելուն մասնավորապես նպաստեց նրա իսպանական Լա լիգայում հայտնվելու փաստը։ Այս տարվա մայիսին Հարոյանը երկու տարվա պայմանագիր կնքեց «Կադիսի» հետ։ Դա կարելի է համարել անցնող տարվա կարևոր իրադարձություններից մեկը հայկական ֆուտբոլում։ Տրանսֆերային գործարքից հետո խոսելով Հարոյանի խաղային որակների մասին, Հայաստանի հավաքականի գլխավոր Կապառոսը մասնավորապես նշել էր․ «Հարոյանը հարյուր տոկոսանոց կենտրոնական պաշտպան է։ Նա հա հստակ է տիրապետում է գրոհները կասեցնելու մեթոդներին, ինչի արդյունքում պաշտանական օղակը անվտանգության բարձր աստիճան է ստանում։ Հարոյանի գործողություններն էֆեկտիվ են նաև օդային պայքարում։ Այս ֆուտբոլիստը բավական սահուն կերպով կարողանում է փոխել դիրքը և արդյունավետ է ոչ միայն պաշտպանական գործողությունների ժամանակ։ Հա հիանալի հարվածների է տիրապետում աջ ոտքով։ Հարոյանն այն խաղացողներից է, ովքեր քաշում են խաղային մեքենան։Հարոյանն ունի առաջատարին բնորոշ բոլոր հատկանիշները և կարծում եմ կարճ ժամանակում կադապտացվի նոր թիմում»։ Կապառոսը վստահ է, որ Հարոյանը «Կադիսի» համար լուրջ ձեռքբերում է։ Ի դեպ, իսպանացի մասնագետն անդրադարձել էր նաև Հարոյանի մարդկային որակներին։ «Այս տղան օժտված է մարդկային բարձր հատկանիշներով։ Նա օգնում և աջակցում է այն շրջանի երեխաներին, որտեղ մեծացել է։ Թիմում ոչ պակաս կարևոր են նաև մարդկային որակները»,- ավելացրել էր Կապառոսը։ Վերջինս ըստ էության ներկայացրել էր Հարոյանի բոլոր դրական որակները։ Ամրապնդվելով «Կադիսի» հիմնական կազմում Հարոյանը դարձավ նաև առաջին հայ ֆուտբոլիստը որը գոլի հեղինակ դարձավ իսպանական բարձրագույն լիգայում։ Ինչևէ, լավագույնի կոչմանն արժանի էր նաև Էդուրդ Սպերցյանը։ Բոլորովին վերջերս Սպերցյանը ճանաչվեց Ռուսաստանի Ազգային լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Մեկ տարի առաջ այս ֆուտբոլիստը խաղում էր «Կրասնոդարի» երկրորդ թիմում, իսկ այսօր դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպանների շարքում։ Ավարտվող տարում 21-ամյա Սպերցյանը արժանացավ երկրորդ տիտղոսին։ Կան բոլոր նախադրյալները, որ մոտ ապագայում մեր հավաքականն ունենա ընդգծված առաջատար ի դեմս Սպերցյանի։ Ինչ վերաբերվում է Հենրիխ Մխիթարյանին, ապա վերջինս այս պահին շարունակում է մնալ Հայաստանի ամենաբարձրակարգ ֆուտբոլիստը։ Ընթացիկ մրցաշրջանում նա կայուն ելույթներով աչքի ընկավ «Ռոմայում», ապացուցելով որ շարունակում է մնալ Ա սերիայի լավագույն կիսապաշտպանների շարքում։ Ազգային թիմում սակայն Մխիթարյանին չհաջողվեց բարձր արդյունքներ գրանցել։ Նրա մասնակցությամբ այս տարի Հայաստանի ազգային թիմը որևէ հաղթանակ չտարավ։ Այո, գոյություն ունեն օբյեկիվ պատճառներ, բայց․․․։ Օգտվելով առիթից «Առաջին լրատվական»-ը շնորհավորում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում լավագույն եռյակում տեղ գտած բոլոր ֆուտբոլիստներին։