Հաջորդ տարի Երևանում կրկին կանցկացվի Yerevan Open շախմատի միջազգային մրցաշարը

Հաջորդ տարի Երևանում կրկին կանցկացվի Yerevan Open շախմատի միջազգային մրցաշարը

Երևանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Մխիթար Հայրապետյանի գրառումը Այսօր Երևանի ավագանին քննարկում էր քաղաքի 2022 թվականի բյուջեն, որի ընթացքում անդրադարձ եղավ շախմատի հերթական բաց առաջնությանը վերաբերող հարցին: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ Երևանի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց հաջորդ տարի Yerevan Open շախմատի միջազգային մրցաշար անցկացնելու որոշումը: Հիշեցնեմ, որ Yerevan Open 2021-ն իրապես մեծ հաջողություն և ձեռքբերում էր հայկական շախմատի համար: Մայրաքաղաքը հաջորդ տարի այս մրցաշարի շրջանակներում կրկին հնարավորություն կունենա հյուրընկալելու աշխարհում ճանաչում ունեցող շախմատիստների՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը: