Ռուսաստանին մերժելուց հետո․ Մխիթարյանը ամանորից հետո կհեռանա՞ «Ռոմայից»

Ռուսաստանին մերժելուց հետո․ Մխիթարյանը ամանորից հետո կհեռանա՞ «Ռոմայից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ամանորից հետո հեռանա՞ «Ռոմայից»։ Հիշեցնենք, որ ավարտվող տարում հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք ակումբներ։ Մասնավորապես, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիրթայանը կարող էր հայտնվել Թուրինի «Յուվենտուսում»։ Մեր կիսապաշտպանը սակայն նախընտրեց մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Այսօր արդեն «Յուվենտուսը» հետաքրքրություն չի ցուցաբերում Մխիթարյանի նկատմամբ։ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև մի շարք ռուսական ակումբներ մասնավորապես Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու «Կրասնոդարը»։ «Матч ТВ» հեռուստաընկերությունը վերջերս տեղեկություն էր տարածել, որ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին կապ է հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ և խոսել տեղափոխության հեռանկարների մասին: Այնուհետև մամուլում խոսվում էր, որ Մխիթարյանը Գալիցկու հետ զրույցում հասկացնել է տվել, որ մտադրություն չունի կարիերան շարունակելու Ռուսաստանում։ Ավելի ստույգ ընտանեկանհանգամանքներից ելնելով, հայ ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում։ Մխիթարյանի որդին փոքր է և ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել այլ քաղաք: Այլ աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ «Զենիթը» ակտիվություն է ցուցաբերել Մխիթարյանին ձեռք բերելու հարցում, սակայն կրկին բացասական պատասխանի է արժանացել: Նշենք, որ Հայատանի հավաքականի ավագը ամանորից հետո առանց ֆինանսական փոխհատուցման կարող է հեռանալ հռոմի թիմից: Մասնավորապես Մխիթարյանի և «Ռոմայի» միջև պայմանագիր կա, համաձայն որի` Մխիթարյանը կարող է հեռանալ առանց փոխհատուցման։ Վերջին զարգացումները վկայում են, որ Մխիթարյանին ապագայում չենք տեսնի Ռուսաստանում։ Մի պահ խոսվում էր, որ հայ ֆուտբոլիստը ձմռանը կարող է տեղափոխվել «Սևիլիա»։ Վերջինս սակայն ակտիվություն չցուցաբերեց ուստի Մխիթարյանի Իսպանիա տեղափոխվելու տարբերակը ևս քիչ հավանական է։ Իսկ, որ ակումբում կարող ենք տեսել Հայասստանի հավաքականի ավագին մոտ ապագայում։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» և «Ինտերը» կպայքարեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար։ Այս մասին գրել էր calciomercatonews-ը, հավելելով, որ վերջին շրջանում հայ կիսապաշտպանը գտնվում է նշված թիմերի ուշադրության կենտրոնում։ Աղբյուրը նշում է նաև, որ ներկայում Մխիթարյանը վաստակում է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ունի հնարավորություն ավելի քիչ գումարի դիմաց խաղալու իտալական ավելի ուժեղ թիմերից մեկում։ Դեռևս մեկ ամիս առաջ իտալական մամուլը գրել էր, որ Հենրիխ Մխիթարյանը ձմռանը ամենայն հավանականությամբ կհեռանա «Ռոմայից»։ Նշվում էր, հայ կիսապաշտպանը դժգոհ է իտալական թիմում իր կարգավիճակից։ Ավելի Ստույգ Ժոզե Մոուրինյոն քիչ է օգտագործում Մխիթարյանին հարձակվողական գործողություններում։ Մխիթարյանի և Մոուրինյոյի միջև լարվածությունը սկբիզ էր առել Կոնֆերենցիանրի լիգայի 4-րդ տուրից հետո, երբ «Ռոման» Հռոմում ոչ-ոքի 2։2 էր խաղացել նորվեգական «Գլիմտի» հետ։ Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյոն քննադատել էր առջևի գծի մի քանի ֆուտբոլիստների։ «Պաշտպանությունում լուրջ խնդիրներ չունեցանք, իսկ ահա առջևում խաղը չէր ստացվում։ Ձանյոլոն, Աբրահամը և Մխիթարյանը տեխնիկապես լավ չխաղացին։ Նրանք հաճախ էին սխալվում գնդակը վերահսկելիս, փոխանցումներ կատարելիս և որոշումներ ընդունելիս։ Չենք կարողացնում իրացնել գոլային պահերը։ Ինչ վերաբերվում է Էլ-Շաարավիին ապա նա բոլորից շատ է գոլ խփում։Շոմուրոդովը ակտիվ է, լավ է տեղաշարժվում բայց նրա խաղը դեռևս այն չէ»,- ասել էր Մոուրինյոն։ Հիշեցնենք, որ «Գլիմտի» դեմ մրցավեճի առաջին կեսից հետո Մոուրինյոն փոխարինել էր Հայաստանի ազգային հավաքականի ավագին։ Վերլուծելով վերջին զագրացումները ամանորից հետո Մխիթարյանի «Ռոմայից» հեռանալը կարելի է հավանական, բայց ոչ իրատեսական համարել։ Քննադատական խոսքերից հետո Մոուրինյոն բազմիցս գովաբանել էր Մխիթարյանին կարևորելով նրա դերը «Ռոմայում»։ Հռոմի թիմն ակտիվ պայքար է մղում Ա սերիայի լավագույն քառյակում տեղ ունենալու համար։ Եթե շրջադարձային զարգացումներ տեղի չունենան դժվար թե Մխիթարյանը այս փուլում լքի «Ռոման»։