Հայ շախմատիստները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Վարշավայում սկսվում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը: Աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար: Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը` կայծակնային շախմատի առաջնությունները: