Ղրղզստանի ընտրացուցակներից չեն հանվի իշխանության բռնազավթում նախապատրաստելու մեջ կասկածվող թեկնածուների անունները

Ղրղզստանի ընտրացուցակներից չեն հանվի իշխանության բռնազավթում նախապատրաստելու մեջ կասկածվող թեկնածուների անունները

Ղրղզստանում Կանաչների կուսակցությունից պատգամավորի երեք թեկնածուներ, որոնց կասկածում են իշխանության բռնազավթման նախապատրաստման համար, կմնան նոյեմբերի 28-ին կայանալիք ընտրությունների ընտրացուցակներում: Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ նախագահ Նուրժան Շայլդաբեկովան։ «Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնությունը չի նշանակում, որ նրանց գրանցումը չեղյալ է հայտարարվել։ Նրանք մնում են թեկնածուներ և ընդգրկված են քվեաթերթիկներում։ Ընտրություններին մասնակցելու սահմանափակում կարող է լինել միայն դատարանի մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը»,- նշել է նա։ Նոյեմբերի 26-ին Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հատուկ ծառայությունների հետ համատեղ՝ կանխել են հանցավոր խմբի գործունեությունը, որը ծրագրում էր երկրում իշխանության բռնազավթում: Ազգային անվտանգության պետական հանձնաժողովի տվյալներով՝ մի խումբ անձինք նախապատրաստում էին սադրանքների կազմակերպում և երկրում հասարակական-քաղաքական իրադրության ապակայունացում ու իշխանության բռնազավթում ընտրություններից անմիջապես հետո: Քննության վարկածով՝ այդ խմբի ղեկավարներից են խորհրդարանի պատգամավորներ ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։