Հարավային Կորեան կարող է պարտավորեցնել չպատվաստվածներին վճարել COVID-19-ի բուժման ծախսերը

Հարավային Կորեան կարող է պարտավորեցնել չպատվաստվածներին վճարել COVID-19-ի բուժման ծախսերը

Հարավային Կորեայի իշխանությունները կարող են պարտադրել չպատվաստված քաղաքացիներին վճարել կորոնավիրուսի բուժման համար գումարի մի մասը: Երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը Newsis գործակալությանը տեղեկացրել է, որ գործադիրում այժմ դիտարկում են այդ հարցը: Նշվում է, որ հիվանդության դեպքերի աճի և ծանր հիվանդների մեծ թվի պայմաններում իշխանությունները հանգել են այդպիսի եզրակացության: Հարավային Կորեայում վերջին շաբաթներին կորոնավիրուսով վարակման օրական 3-4 հազար դեպք է արձանագրվում: Գործակալության աղբյուրը նշել է, որ դեկտեմբերին խորհրդարանի հերթական նստաշրջանում հնարավոր կլինի խմբագրել կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ օրինագծի այն հատվածը, որ կառավարությունը պարտավոր է վճարել քաղաքացիների բուժման ծախսերը: Ներկայումս Հարավային Կորեայում մեկ մարդու բուժման համար միջինում ծախսվում է 10 մլն վոն (մոտ 8,3 հազար դոլար)։