Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 03։25-ին ահազանգ է ստացել, որ Զովունի գյուղից դեպի «Կորեայի ձոր» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 6 խմ, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ առկա է կրկին քարաթափման վտանգ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։