Ձյուն, մառախուղ, ուժեղ քամի. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հինգ օրը

Ձյուն, մառախուղ, ուժեղ քամի. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հինգ օրը

Հայաստանի տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վ արագություն: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 28-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ի առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ: