Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բռնկված հրդեհը

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 10:51-ի ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ):