Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 78 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 78 նոր դեպք

Արցախում նոյեմբերի 27-ին կատարվել է 335 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձանց: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ «2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22924 քաղաքացու հետազոտություն, որից 3888-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու»,- հայտնում է աղբյուրը՝ անհրաժեշտ համարելով, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով։ Գերատեսչությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Ըստ աղբյուրի՝ պատվաստումների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են ժամը 9։00-17։00-ը 047-94-32-27 հեռախոսահամարով։